Սեպտեմբերի 1-ը բարձունքին

Սեպտեմբերի 1-ի առթիվ, մենք ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ՝ Մայրավանքի բարձրունքը հաղթահարելու:
Իդեպ, նշեմ որ Կոտայքը միակ մարզն է Հայաստանում, որ սահմանակից չէ հարևան պետություններին:

Կուզեի խոսել նաև Հրազդան գետի մասին, որը մենք նույնպես տեսանք:

Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից և թափվում Արաքս գետի մեջ: Հրազդան գետը 141 կմ է:

Առաջին փորձությունը հաղթահարելուց հետո նկատեցինք սպիտակ եղեցի, որը կոչվում է Մարյավանք: Ճանապահ դեպի Մայրավանք անտառի միջով էր, բայց միևնույն է դժվար էր:

Հասնելուն պես, աղբյուրից սառնորակ ջուր խմելուց հետո մտանք եկեղեցի, որտեղ էլ իմացանք, թե վանքը ինչով է տարբերվում եկեղեցուց:

Փաստորեն Մայրավանքը ենթարկվել է վերակառուցման: Այն սկսվել է 2019 թվականի սեպնեմբերից և ավարտվել 2023թ հուլիսի 22-ին:

Մի քիչ դադարից հետո, մենք սկսեցինք ետ վերադառնալ: Պարզվեց ինջնելը ավելի դժվար էր քան բարձրանալը:

Իջնելուց հետո ստացվեց, որ քայլեցինք 10կմ և ես այս ճամփորդությունից քաղեցի մի շատ կարևոր դաս՝ որևէ բարձունք հաղթահարելիս շատ կարևոր է հագնել սպորտային և հարմար կոշիկներ:

Կարող եմ հանգիստ ասել, որ այս տարվա իմ սեպտեմբերի 1ը անցավ շատ հետաքրքիր և զվարճալի:

Автор

elizatonoyan

Բարի գալուստ իմ բլոգ։ Ես Էլիզա Տոնոյանն եմ։ Սիրում եմ նկարել, պարել, նվագել։ Նաև հաճախում եմ թումո։

Оставьте комментарий